Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

«Մեծ խառնակչություն»

«Մեծ խառնակչություն»
15.05.2018 | 00:20

Փորձենք հասկանալ, թե առաջին նախագահն ինչու հանկարծ անդրադարձավ Ղարաբաղի առնչությամբ Վիգեն Սարգսյանի հնչեցրած մտքերին։
ա) Անդրադարձավ բավական ուշացմամբ։
բ) Նախագահին ոչ հատուկ, ինչպես ինքը կբնորոշեր՝ ոչ կոռեկտ «նեյրոլինգվիստիկայով»։
Կարծում եմ՝ «հիմնադիր նախագահին» հարիր չէ երկրի երեկվա պաշտպանության նախարարի մասին տեսակետ հայտնելիս որակում տալ... «անգետ»։
Եթե անգամ պաշտպանության նախարարը սխալ է։


Նախ՝ առաջին նախագահը մանիպուլացնում է Նիկոլ Փաշինյանի ասածը.
Փաշինյանը ոչ մի խոսք չի ասել 1994 թ. Բուդապեշտյան փաստաթղթի մասին, վկայակոչել է 92 թ. ինչ-որ անհայտ մանդատ, ըստ ամենայնի, նկատի ունենալով Մինսկի խմբի ներգրավման փաստը կոնֆլիկտի կարգավորման գործում։
Կարծում եմ՝ մեծարգո նախագահի հիշողությունը չի դավաճանում իրեն, և վերջինս լավ գիտե, որ նույն Վիգեն Սարգսյանն է եղել տևական ժամանակ ղարաբաղյան բանակցությունների, այսպես ասած, «թարգմանիչը» բոլոր կարգի հանդիպումների ժամանակ։
Ասել է՝ խնդրի ակունքներում է։


Եվ բնորոշումներ ու որակումներ տալով նրան, Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սիրում է, ինչպես կասեր Նիկոլը, «մեծ խառնակչություններ» անել, զբաղված է նույն գործով.
ա) ծառայություն է մատուցում Ռուսաստանին, այն է՝ «լայվ» է մտնում այս փուլում՝ Փաշինյան-Պուտին հանդիպման նախաշեմին՝ միայն իրեն հայտնի նպատակներով։
բ) Կողմերի՝ «պատային» վիճակում հայտնված Նիկոլի ու Վիգենի նկատմամբ ցուցանում է իր սարկազմը (կարելի է կարծել` Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհաղթահարեց 98-ի իշխանափոխության՝ ղարաբաղյան իր «սինդրոմը»)։
գ) Որպես ապագա քաղաքական խաղացող՝ փորձում է այդ ճանապարհով խաղից հանել Վիգեն Սարգսյանին։
Չմոռանաք նրա նախավերջին «խառնակչություն»-հոդվածը՝ ուղղված Նիկոլին, ուր մոտավորապես ասել էր. «Նիկոլն այլևս պոտենցիալ չունի, պետք է արագ գնա արտահերթ ընտրությունների»։
Հասկանալի է, չէ՞, ինչու։
Դա արդեն վերլուծության առանձին թեմա է։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ